գլխավոր Իրադարձային Սիսակ Գաբրիելյանի գործողությունները պետք է քննվեն էթիկայի հանձնաժողովում․ «Արազա» ՀԿ

Սիսակ Գաբրիելյանի գործողությունները պետք է քննվեն էթիկայի հանձնաժողովում․ «Արազա» ՀԿ

«Արազա»  հասարակական բարեգործական կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալով հարձակվել էր խորհրդարանը շրջափակած քաղաքացիների վրա, որին հաջորդել էր ծեծկռտուքը։ Պատգամավորը բարձրաձայն սեռական բնույթի հայոհոյանքներ էր տվել քաղաքացիներին։