գլխավոր Facebook Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին. Արթուր Ղազինյան

Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետական դավաճանների հանցավոր խմբակը ներքաղաքական օրակարգ է բերում մի շարք վիճահարույց և սկանդալային հարցեր, որոնք, իրենց պրիմիտիվ խելքով, պետք է քննադատության արժանանան Հայաստանի քաղաքական համակարգի կողմից, շեղեն մեր հասարակության ուշադրությունը Արցախը հանձնելու և 5000-ից ավել մեր տղերքին անխուսափելի մահվան ճիրաները ուղարկելու իրականությունից։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը, և անձամբ ես, գտնում է, որ այսօր Հայաստանում կա միայն մեկ օրակարգ. Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր բանդայի անդամների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ու կալանավորումը։

Որևէ այլ օրակարգ չի ընդունվելու մեր կողմից և մենք հետևողականորեն պայքարելու ենք դավաճաններին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հ.Գ. Կոչ, հորդոր և պահանջ Հայաստանի քաղաքական կուսակցություններին, հասարակական գործիչներին, լրագրողներին և փորձագետներին. մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին, օրակարգում պահեք և քննարկման առարկա դարձնեք բացառապես Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելու համազգային պահանջը»։