գլխավոր Իրադարձային Փրկե՞լ եք պարոն վարչապետ, փրկեք մինչև վերջ. Ժամկետային զինվորների ծնողները կառավարության մոտ...

Փրկե՞լ եք պարոն վարչապետ, փրկեք մինչև վերջ. Ժամկետային զինվորների ծնողները կառավարության մոտ են (տեսանյութ)

Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարության դիմաց են։ Երաշխիքներ են ուզում իրենց երեխաների կյանքի համար ու պահանջում են զորացրում։

«45 օր հերոսաբար կռված ու հաղթանակած տղաների ապագայի հարցերի պատասխաններն ենք ցանկանում  ստանալ մեր՝ արդեն երկար ժամանակ խույս տվող ղեկավարությունից։ Հույս ունեմ, որ տղամարդկություն կունենան մեզ պատմելու՝ ապահովության ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը։ Մենք մեր երեխաների կյանքն ենք ուզում, մեծացրել ենք հերոս, իրենք իրենց առաքելությունը գերակատարել են։ Փրկե՞լ եք պարոն վարչապետ, փրկեք մինչև վերջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Անահիտն ու հավելեց, որ կրկին խախտվել է հրադադարի ռեժիմն ու զինծառայող է վիրավորվել,  ուստի անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Նա հիշեցրեց նաև հիվանդության պատճառով մահացած զինծառայողի դեպքը: Զինծառայողների ծնողները  նաև շեշտում են, որ իրենց համար պատերազմը դեռ չի ավարտվել:

Ծնողներն իհարկե անհանգստանում են իրենց երեխաների անվտանգության ու առողջության համար։ Նրանք նշում են, որ երեխաները ներկա պահին հիվանդ են, ու հոգեպես  ծանր վիճակում են։