գլխավոր Իրադարձային Ճապոնացիների գրեթե 80 տոկոսը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

Ճապոնացիների գրեթե 80 տոկոսը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը

Ճապոնիայում մարդկանց շուրջ 80 տոկոսն այն կարծիքին է, որ հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու Պարալիմպիկ խաղերը, որոնք նախատեսված էին ամռանը, պետք է չեղյալ հայտարարվեն կամ դարձյալ հետաձգվեն: Այս մասին են վկայում ճապոնական Kyodo News-ի անցկացրած հարցման տվյալները:

Գործակալությունը հանգստյան օրերին հեռախոսային հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ, ըստ երկրի բնակիչների 35.3 տոկոսի, Օլիմպիական խաղերը պետք է ընդհանրապես չեղյալ հայտարարվեն:

Միևնույն ժամանակ ճապոնացիների 44.8 տոկոսն էլ մտածում է Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետի փոփոխության և հետաձգման մասին:

Նշենք՝ գործակալությունը նման հարցում է իրականացրել Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոյի հայտարարության ֆոնին: