գլխավոր Իրադարձային Նախարարությունն ինքն է գնալու վիրավորների կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան

Նախարարությունն ինքն է գնալու վիրավորների կարիքները գնահատելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություններ անել բժշկասոցիալական կարգում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն:

Նա նշեց, որ գործող կարգով, մասնավորապես, աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար հաշմանդամության խումբ պետք է ունենար քաղաքացին, իսկ բուժումը ավարտելուց հետո է տեղի ունենում կարգի տրամադրումը, հիմա փոփոխությամբ հնարավորություն է տրվում առանց այդ խմբի տրամադրման գործընթացը ավարտելու տալ այդ սարքերը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Փոփոխությամբ նաև ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում,  գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքնն է գնում, կարիքները գնահատում, ժամանակին այս թեմայով քննարկում ենք ունեցել»,- ասաց նա: