գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 448-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 448-ով

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հունվարի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 721 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3684 -ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 849, փաստացի բուժվողներինը՝ 8043 (մեկ օրում նվազել է 173-ով): Մեկ օրում արվել է 2612 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 616 520 թեստ: