գլխավոր Իրադարձային Հայտնաբերվել է Քարին Տակի մեկ բնակչի աճյուն որոնողական աշխատանքների ընթացքում. «Հետք»

Հայտնաբերվել է Քարին Տակի մեկ բնակչի աճյուն որոնողական աշխատանքների ընթացքում. «Հետք»

Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է Արցախի Քարին Տակ գյուղի բնակիչ Ալվարդ Թովմասյանի դին։ Այս մասին «Հետքին» հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ 58-ամյա կնոջ մարմինը գտել են տան բակում, հարազատները ճանաչել են նրան։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պատերազմից հետո մարտական գործողությունների վայրերում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Երեկ՝ հունվարի 13-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվել Թալիշի, Հադրութի, Քարինտակի և Մատաղիսի ուղղություններով։ Տվյալ տարածքներում զինծառայողների մարմիններ չեն հայտնաբերվել։ Մինչ օրս մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է:

Այսօր՝ հունվարի 14-ին, որոնողական աշխատանքները կշարունակվեն, սակայն ուղղությունների մասին տեղեկատվություն դեռևս հայտնի չէ։