գլխավոր Իրադարձային Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր. «Մեդիա պաշտպան»

Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր. «Մեդիա պաշտպան»

ԱԺ-ում երեկ Հայկ Սարգսյանը խլել է «Yerevan.today»-ի լրագրողի ձեռքի միկրոֆոնն ու մտել իր աշխատասենյակ։

«Մեդիա պաշտպան»-ը միջադեպի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է.

«Միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և  լրագրող Սյուզի Բադոյանի միջև։

ԱԺ պատգամավորը կոպիտ վերաբերմունք է դրսևորել լրագրողի նկատմամբ`անարգելով թե՛ լրագրողի անձը, թե՛ մասնագիտական աշխատանքը։

Սյուզի Բադոյանը «Մեդիա պաշտպանի» հետ զրույցում նշել է, որ Հայկ Սարգսյանի հետ չի պատրաստվել հարցազրույց իրականացնել։ Հայկ  Սարգսյանը մոտենալով լրագրողին քաշել է ձեռքից և հետո խլել բարձրախոսը։ Սյուզի Բադոյանի խոսքով, ինքը փորձել է կոնֆլիկտը հարթել առանց հանրայնացնելու:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գտնում է, որ ԱԺ  պատգամավորը իրեն պահել է ոչ միայն ԱԺ պատգամավորին անվայել, այլև դրսևորել է փողոցային բարքեր։ Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողվին քննարկել հարցը և նման պահվածի համար նախատեսել մինչև մանդատից զրկում պատիժ։

Լիլիթ Մակունցը, որ հանդիսանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պետք է քայլեր ձեռնարկի և նույնպես միջնորդի, որպեսզի Հայկ Սարգսյանին զրկեն մանդատից»։