գլխավոր Իրադարձային Անհետ կորած զինծառայողի հորը մեղադրանք է առաջադրվել

Անհետ կորած զինծառայողի հորը մեղադրանք է առաջադրվել

Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալն արգելանքից ազատվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին, Գ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով  և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- 168.am-ին ասացին Քննչական կոմիտեից։