գլխավոր Հասարակություն Ո՞րն է ձեթի թանկացման պատճառը

Ո՞րն է ձեթի թանկացման պատճառը

Ապրանքի թանկացման հետ մենք կապ չունենք, բայց ձեթի, ալյուրի, շաքարի, բենզինի և կարագի շուկաները, որտեղ կենտրոնացվածությունը մեծ է, ուսումնասիրում ենք, այս մասին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ձեթի շուկայում արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն են աճել,
կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում պահեստավորման հավաքման խնդիրներն են եղել և գինը բարձրացել է: Իսկ շաքարի առումով, շաքարի շուկայում տուգանումներ էինք իրականացրել ցածր գնի համար` դեմպինգի համար»,- ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս պաշտոնում իր նշանակումից հետո գերիշխող դիրքի չարաշահումների համար նախատեսված պատիժների վարույթների քանակն էականորեն աճել է:

«Չունենք, օրինակ, դեպք երբ քաղաքացի կամ գործունեություն ծավալող քաղաքական որևէ անձի որևէ բողոք բերել է հիմքի, այսինքն՝ չկա որևէ բողոք, որ վերջում ապացուցվի, բայց սեփական նախաձեռնությամբ և բուն տնտեսվարվողների կողմից շատ կան»,-ասաց նա: