գլխավոր Գլխավոր Ադրբեջանը խախտել է հրադադրի ռեժիմը․ հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՊԲ

Ադրբեջանը խախտել է հրադադրի ռեժիմը․ հրազենային վիրավորում է ստացել զինծառայող. ՊԲ

ԱՀ ՊԲ-ն հայտնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ: