
1․ Պաղեստինը գրանցել է Ռուսաստանի Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութը: Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը երկիր կհասնի մեկ ամսվա ընթացքում:
2. Իսրայելում նոր կարանտին է մտցվել՝ կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով:
3. Ճապոնիայում չորս մարդ վարակվել է կորոնավիրուսի COVID-19 նոր շտամով, որը տարբերվում է նախկինում Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակներից:
4․ Կոլումբիայի խոշորագույն քաղաքները մեկ շաբաթվա ընթացքում կրկին վերադարձան ինքնամեկուսացման՝ նոր վարակակիրների ռեկորդային թվով պայմանավորված:
5․ Աղվեսները սկսել են շրջել կարանտինացված Դուբլինի դատարկ փողոցներում:
6. Բրազիլիայում ծերանոցի բնակիչներին հնարավորություն է տրվել անվտանգ գրկել իրենց սիրելիներին:
7․ Պանամայում գրանցվել է COVID-19 վարակի 273,037 դեպք
8. Իսկ Բոլիվիայում գրանցվել է կորոնավիրուսի 176 761 դեպք
9․ Գերմանիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել
10. Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կորոնավիրուսի դեպքերի մեծ թվի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում
11. Ճապոնիայում պորտատիվ սարք է հայտնվել, որը կարող է կես րոպեում ոչնչացնել COVID-19-ի վիրուսների 99.99 տոկոսը, հայտնում է ճապոնական Mainichi թերթը: