գլխավոր Քաղաքականություն Որո՞նք էին մահացած զինծառայողի մահվան պատճառները․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում

Որո՞նք էին մահացած զինծառայողի մահվան պատճառները․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ մահացած զինծառայողը Արցախի ԲԿ է ընդունվել «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ։

«2021 թվականի հունվարի 12-ին` ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Նույն օրը՝ ժամը 18։25-ին, ԲԿ-ում գրանցվել է Թաթոսյանի կենսաբանական մահը»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։ Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երեկ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: