գլխավոր Առողջապահություն Ռուսական պատվաստանյութնը լավագույնն է աշխարհում․ Պուտին (տեսանյութ)

Ռուսական պատվաստանյութնը լավագույնն է աշխարհում․ Պուտին (տեսանյութ)

Ռուսաստանի կառավարության անդամների հետ տեսակապով տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական պատվաստանյութն աշխարհում լավագույնն է։

«Ռուական պատվաստանյութը, թեև նախկինում էլ էինք այդպես կարծում, բայց հիմա արդեն փորձը ցույց տվեց, որ այն աշխարհի լավագույն պատվաստանյութն է։ Որևէ այլ դեղամիջոց, որը այդ աստիճան կպաշտպանի վարակից, կունենա այդքան մեծ արդյունավետություն ու այդքան անվտանգ կլինի դեռ չի ցուցադրվել։ Սա մեր մասնագետների աներկբա հաջողությունն է»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի պատվաստանյութը: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից `Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է Sputnik V անվանումը: