գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում․ Անժելա Էլիբեգովա

«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ։Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ»,-այս մասին իրր ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա էլիբեգովան:

«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ։Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր ավելացնի գալիք տարվա ռազմական բյուջեն։Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, պետական մակարդակով չէին շարունակի հնչել հայատյաց հայտարարություններ։Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր սպառնա իր ախորժակներով Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի վերաբերյալ»,- գրել է էլիբեգովան։

Իր խոսքը փորձագետը եզրափակել է ասելով, որ Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում.«Ադրբեջանը պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները, օգտվելով իրավիճակից, քանի դա հնարավոր ա։ Մեր խնդիրն է թույլ չտալ դա»: