գլխավոր Գլխավոր Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում ապօրինի է

Ջհանգիրյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում ապօրինի է

«Իմ քայլի» կողմից Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելը ապօրինի է. ՓԱՍՏԵՐ

Դատական օրենսգրքի 80 հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Իսկ դատական օրենսգրքի 113 հոդվածը սահմանում է, որ 63 տարեկանը լրացած անձը չի կարող նշանակվել կամ դառնալ դատավոր:

Ջհանգիրյանը 65 տարեկան է, ծնվել է 1955թ.-ի մարտի 6-ին: Հետևաբար, նա չի կարող հավակնել ԲԴԽ անդամի պաշտոնին: Խորհրդանական մեծամասնության կողմից նրա առաջադրումը օրենքի խախտում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: