գլխավոր Միջազգային Ինքնասպանություն՝ Կապիտոլիումի գրավման փորձից հետո

Ինքնասպանություն՝ Կապիտոլիումի գրավման փորձից հետո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից շենքը ներխուժելու ընթացքում Կապիտոլիում ապօրինի մուտք գործելու մեջ մեղադրվող Ջորջիայից մի մարդ ինքնասպանություն է գործել, հայտնում է New York Times-ը ՝ մեջբերելով դատաբժշկական փորձագետների եզրակացությունը:

Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ Կապիտոլիումի գրոհից հետո բերման է ենթարկվել 53-ամյա ֆինանսական խորհրդական Քրիստոֆեր Ս.-ն։ Դատարանի փաստաթղթերի համաձայն ՝ նրան մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի տարածք ապօրինի մուտք գործելու, ինչպես նաև պարետային ժամը խախտելու համար:

Հինգշաբթի դատարան ներկայացած Քրիստոֆերն ինքը իրեն մեղավոր չի ճանաչել երկու մեղադրանքներում: Շաբաթ օրը նրան գտել էին մահացած իր տանը:

РИА Новости