
Ռուսական Կոմերսանտը հրապարակել է տրանսպորտային ապաշրջափակման քարտեզը որտեղ պարզ ցուցադրված է, թե որտեղով ինչ ճանապարհ պետք է անցնի։
Երևանը Ռուսաստանի հետ կապող ավտոճանապարհ, որն անցնելու է Նախիջևանով, այնուհետև Սյունիքի մարզով, որից հետո Բաքու ու Դերբենտ։
Հաջորդ ավտոճանապարհը նախատեսված է Թուրքիան Ադրբեջանի հետ կապելու համար։ Այն սկսելու է Իգդրիրց, անցնելու է Նախիջևանով, Սյունիքով դեպի Բաքու
Ու կա մեկ հետաքրքրական փաստ։ Նախատեսված է նաև երկաթուղային կապի վերականգնում, սակայն Թուրքիան չի օգտվելու Գյումրի (Հայաստան)-Կարս արդեն գոյություն երկաթուղուց, այլ կառուցելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։
Ըստ փորձագետների կա երկու նպատակ՝ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը և Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը։