գլխավոր Հասարակություն Ստեղծվել է շների հույզերը ճանաչող «խելացի» վզկալ

Ստեղծվել է շների հույզերը ճանաչող «խելացի» վզկալ

Հարավային Կորեայում վաճառքի է հանվել շների զգացմուքները ճանաչող «խելացի» վզկալ, որը կարող է որոշել կենդանու հույզերը՝ հիմնվելով հաչոցի վրա:Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ Petpuls ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Էնդրյու Գիլի՝ վզկալը շների տերերին հնարավորություն կտա հասկանալ իրենց կենդանիներին: Սարքն ունակ է ճանաչել հինգ հույզեր՝ երջանկություն, հանգստություն, անհանգստություն, զայրույթ, ինչպես նաև տխրություն: Զգացմունքային վիճակի մասին տեղեկությունները ստացվում են սմարթֆոնի հավելվածում:

Նշվում է՝ հատուկ ալգորիթմը, որը մշակվել է 50 տարբեր ցեղատեսակների ավելի քան 10 հազար հաչոցների ձայնագրությունների վերլուծության հիման վրա, թույլ է տալիս հասկանալ կենդանիների զգացմունքները:

Ընկերությունը սկսել է այդ տվյալները հավաքագրել դեռևս 2017-ին: 3 տարի անց աշխատանքներն ավարտվել են: Սարքը վաճառքի է հանվել 2020 թվականի հոկտեմբերին և արժե 99 դոլար:

«Ես այն կարծիքին էի, որ երբ խաղում ենք շան հետ, վերջինս ուրախություն է զգում, իսկ երբ տանը չեմ, անհանգիստ է: Իրականում պարզվել է, որ նա զայրանում էր, երբ պարտվում էր, ճիշտ այնպես, ինչպես մարդը», – ասել է վզկալի գնորդներից մեկը:

Ալգորիթմի ճշգրտությունը ստուգվել է Սեուլի ազգային համալսարանի կողմից: Համաձայն նրանց փորձերի արդյունքների՝ այն կազմել է 90%: