
Netflix սթրիմինգային ծառայությունը նախատեսում է շաբաթական մեկ նոր կինոնկար թողարկել 2021 թվականին, հայտնում է CNN-ը:
Մասնավորապես, ծառայության բաժանորդներին հասանելի կլինեն Ջեյն Քեմփիոնի, Պաոլո Սորենտինոյի և Ադամ Մաքքեյի նոր ֆիլմերը:
Ընդհանուր առմամբ, 2021 թ.-ին նախատեսվում է ներկայացնել 70 պրեմիերա՝
Լեոնարդո Դի Կապրիոյի, Մերիլ Սթրիփի, Ջենիֆեր Լոուրենսի, Գալ Գադոտի, Ռայան Ռեյնոլդսի, Դուեյն Ջոնսոնի և այլոց մասնակցությամբ: