գլխավոր Գլխավոր Facebook-ի ու Twitter-ի «նվերը» Պուտինին

Facebook-ի ու Twitter-ի «նվերը» Պուտինին

Ամերիկյան հայտնի Bloomberg պարբերականի թոփում վերջին 4 օրերի ընթացքում հրապարակվել է 5 հոդված, որտեղ հիշատակել են Telegram-ի մասին։ Հիմնական միտքը հետևյալն է․ տեխնոհսկաների սահմանած ցենզուրան իսկական նվեր դարձավ Պուտինի համար, քանի որ արևմտյան նախագահները հանկարծ սկսեցին իրենց լսարանին ուղղորդել դեպի Telegram, և հետևել իրենց հենց այդ սոցիալական հարթակում։

Ֆարնսիայի (http://t.me/emmanuelmacron), Բրազիլիայի (http://t.me/jairbolsonarobrasil) ու Թուրքիայի նախագահները կոչ են արել իրենց հետևորդներին անցնել Telegram, իսկ նախագահների էջերն արդեն ունեն պաշտոնական կապույտ նշանը։

Քննարկել են նաև Թրամփի տելեգրամյան ալիքը (http://t.me/trump), որ, ճիշտ է, չունի պաժշտոնական կապույտ նշանը, սակայն այն վարում են արդեն երկու տարի, առանց գովազդի ու մնացյալ աղբի, այսինքն դրանով զբաղվում է Թրամփի թիմը։

Հոդվածների հիմնական հետևությունը հետևյալն է, որ նման վայրի ցենզուրան արդյունքում բերեց հակառակ էֆեկտի։ Դա մոբիլիզացրեց թշնամուն ու տխրեցրել է դաշնակիցներին։ Արդեն պարզ է, որ շուտով տեղի է ունենալու նախագահների մասսայական «արտագաղթ» դեպի Telegram:

Սա նաև մարտահրավեր է նաև Դուրովի համար, քանի որ բոլորը գրում են իրենց հարազատ լեզուներով, իսկ ավտոմատ թարգմանության հնարավորություն Telegram-ը դեռ չունի։