գլխավոր Քաղաքականություն Իսրայելական ավիահարվածները շարունակվում են

Իսրայելական ավիահարվածները շարունակվում են

Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը:

«Իսրայելը գրոհել է Դեյր Էզ Զորի եւ Ալ Բուքեմալեի շրջանների վրա»,-հաղորդել է Ikhbariya հեռուստաալիքը: Իր հերթին Sham FM ռադիոկայանը հաղորդել է, որ Դեյր Էզ Զորի նահանգի արեւմուտքում եւ արեւելքում միաժամանակ լսվել են մի քանի պայթյուններ:

Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:

Իսրայելի զինվորականները քանիցս գնդակոծել են Սիրիայի տարածքը՝ դա բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիները ձեռքը չընկնելու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը մարտնչում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում է Թեհրանի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: