գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանում ձերբակալված հայ զինվորականների մասին. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում ձերբակալված հայ զինվորականների մասին. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին` իր Twitter-ում գրառում կատարելով։

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը `շահարկելով գերեվարված քաղաքացիների և ռազմագերիների հարցը: Պատերազմի ժամանակ շատ զինվորականներ և քաղաքացիական անձինք, իսկ պատերազմից հետո 64 զինվորական և մի խումբ քաղաքացիական անձինք բանտարկված են Ադրբեջանում», – գրել է Բեգլարյանը։

Պաշտոնյան գրել է, որ Ադրբեջանը չի տեղեկացրել և չի հաստատել հետպատերազմյան բանտարկությունները ոչ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային կոմիտեի, ոչ ռուսական խաղաղապահների հետ։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ ասել է, որ Ադրբեջանում հայ գերիների հաստատված քանակը 120 է։ Հայտնի է, որ Ադրբեջանում գերու կարգավիճակով հայտնված 62 զինծառայողի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` ահաբեկչության հոդվածով։