գլխավոր Առողջապահություն Նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ: