գլխավոր Գլխավոր Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

2001-2003 թվականներին աշխատել է որպես Արարատի մարզպետի տեղակալ, 2003-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ 

1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։

2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։ 2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։