
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա այս հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը լրագրողների առջև և Facebook-ում:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարել», – ասել է Ռատասը: «Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշեցի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվեց խորհրդի հետ խորհրդակցելուց հետո»:
Ռատասը հրաժարական է տվել անշարժ գույքի Porto Franco գործակալությանը տրված պետական վարկի շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
ՏԱՍՍ