
Նիդերլանդներում կարանտինը երկարաձգվել է մինչև փետրվարի 9-ը, այդ մասին ասել է վարչապետ Մարկ Ռուտտեն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ստիպված էինք որոշում կայացնել երեք շաբաթով երկարացնել կարանտինը մինչև երեքշաբթի, փետրվարի 9-ը», – ասել է Ռուտտեն:
Իշխանությունները կարանտին են մտցրել դեկտեմբերի 15-ին: Ենթադրվում էր, որ այն ուժի մեջ կլինի մինչեւ հունվարի 19-ը: Երկրում բոլոր խանութները փակ են, բացառությամբ մթերային խանութների: Նաև չեն գործում սրճարանները, թանգարանները, թատրոնները, սաունաները, ֆիթնես կենտրոնները և գեղեցկության սրահները: Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվել է 878.263 մարդ, մահացել է 12411 մարդ: