գլխավոր Շոուբիզնես «Մորբիուսի» պրեմիերան հետաձգվել է․ նույն ճակատագրին հնարավոր է արժանանա նաև «Սև այրին»

«Մորբիուսի» պրեմիերան հետաձգվել է․ նույն ճակատագրին հնարավոր է արժանանա նաև «Սև այրին»

Հունվարի 12-ին Sony-ն հետաձգել է «Մորբիուսի» պրեմիերան, որի գլխավոր դերակատարն էր Ջարեդ Լետոն: Այժմ Սարդ-մարդու գլխավոր թշնամիներից մեկի մասին ֆիլմը պետք է ցուցադրվի հոկտեմբերի 8-ին`այս տարվա մարտի 18-ի փոխարեն:

«Մորբիուսի» տեղափոխումը կապված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակի հետ:

Ինչպես նշում է Variety-ն, Միացյալ Նահանգներում COVID-19-ի դեպքերի դինամիկան դեռ բարձր է, այդ պատճառով էլ փակ են երկրի կինոթատրոնների 65% -ը: Դրանց թվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի՝ Ամերիկայի ամենամեծ կինոշուկաները: «Մորբիուսի» ճակատագրին հնարավոր է արժանանա նաև «Սև այրին»։