
Ռուս միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի որդին ՝ Նիկիտա Մորդաշովը, հեռացվել է Բարձրագույն տնտեսագիտական դպրոցից (ВШЭ) ու մեկնել է բանակ: Այս մասին հայտնում է Forbes-ը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Մորդաշով կրտսերը 2019 թվականից սովորել է ВШЭ-ում: Անցնելով ամառային կիսամյակը՝ նա ամենավատ ուսանողների շարքում էր: 2020-ի ամռանը նա հեռացվեց ուսումնական հաստատությունից:
«Հայրը նրան ասաց – լավ, ուրեմն, գնա ծառայելու», – ասել է միլիարդատիրոջ որդուն ծանոթ աղբյուրը:
Հրապարակման մեկ այլ զրուցակից հաստատել է, որ Մորդաշովը մեկնել է բանակ ծառայելու: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա չի հավանել ծրագիրը և չի ցանկացել մնալ համալսարանում:
Bloomberg-ը Մորդաշովի կարողությունը 2020թ մարտին գնահատում էր 17,2 միլիարդ դոլար, Forbes-ը՝ 20,5 միլիարդ դոլար։