գլխավոր Իրադարձային Վերջին 72 ժամվա ընթացքում Telegram-ից օգտվողների թիվն աճել է 25 միլիոնով

Վերջին 72 ժամվա ընթացքում Telegram-ից օգտվողների թիվն աճել է 25 միլիոնով

Վերջին 72 ժամվա ընթացքում Telegram մեսենջերից օգտվողների թիվն աճել է 25 միլիոնով, ըստ РИА Новости-ի՝ ասել է հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը:

«Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 500 միլիոնը: Դրանից հետո այն շարունակեց աճել. միայն վերջին 72 ժամվա ընթացքում 25 միլիոն նոր օգտատերեր միացան Telegram-ին: Նրանք միացել են ամբողջ աշխարհից՝ 38% -ը Ասիայից, 27%-ը՝ Եվրոպա, 21% -ը՝ Լատինական Ամերիկայից և 8%-ը՝ MENA-ից (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա)», – գրել է Դուրովը իր բլոգում:

«Սա զգալի աճ է նախորդ տարվա համեմատ, երբ օրական գրանցվում էր 1,5 միլիոն նոր օգտատեր: Օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու մեր 7-ամյա պատմության ընթացքում մենք ներբեռնումների կտրուկ աճ ունենք: Բայց այս անգամ այլ է», – ասել է նա:

Նրա կարծիքով, մարդիկ այլևս չեն ցանկանում իրենց գաղտնիությունը փոխանակել անվճար ծառայությունների դիմաց, նրանք չեն ցանկանում «պատանդ» լինել տեխնոլոգիական մենաշնորհների համար, ովքեր կարծում են, որ «նրանք կարող են անել ամեն ինչ, քանի դեռ իրենց ծրագրերը օգտատերերի կրիտիկական զանգված ունեն»: