գլխավոր Իրադարձային WhatsApp-ի օգտատերերը զանգվածաբար տեղափոխվում են Telegram և Signal

WhatsApp-ի օգտատերերը զանգվածաբար տեղափոխվում են Telegram և Signal

Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի օգտատերերը զանգվածաբար տեղափոխվում են այլ համանման մեսենջերներ, այն պատճառով, որ վերջինիս կոնֆիդենցիալության քաղաքականությունը ենթարկվել է փոփոխությունների։ Ինչպես հայտնում է CNBC-ն, նրանք հիմնականում տեղափոխվում են Telegram եւ Signal։

Միայն մեկ շաբաթում Signal-ի օգտատերերի թիվը ավելացել է 7,5 միլիոնով, իսկ Telegram-ը՝ 5,6 միլիոնով։ Signal-ում էլ հայտարարել են, որ նոր օգտատերերի աննախադեպ հոսքի պատճառով գրանցման հետ կապված առաջացել են տեխնիկական խնդիրներ։