գլխավոր Գլխավոր Ո՞վ է Տիգրան Ավինյանի նոր օգնականը

Ո՞վ է Տիգրան Ավինյանի նոր օգնականը

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական է նշանակվել Անուշիկ Ավետյանը։

Նրա ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ Անուշիկ Ավետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինն է։ Հանդիսանում է «Մանդատ» ՀԿ-ի ղեկավարը, որը 2019 թվականին «Բաց հասարակություններ» կամ Սորոսի հիմնադրամից ստացել է 84․450 դոլարի գրանտ։ Կազմակերպությունն իրեն բնութագրում է որպես լրագրողների և փորձագետների թիմ, որը տարբեր նախաձեռնություններով փորձում է աջակցել խոսքի ազատությանը, Հայաստանում բազմակարծության ամրապնդմանը։ Կազմակերպությունն իրականացնում է Հայաստանի Ազգային ժողովի գործունեության մոնիթորինգի ծրագիր։ Սորոսից ստացած ընդհանուր գումարը միայն 2019 թվականին կազմում է 143 հազար դոլար։

Linkedin սոցիալական կայքի նրա օգտահաշվից իմանում ենք, որ մոտ մեկ ամիս աշխատել է նաև Ասիական զարգացման բանկում։ Երկար ժամանակ եղել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող։

Այսպիսով կառավարությունը շարունակում է սորոսական կադրերի մշտական հոսքը դեպի երկրի ղեկավարման համակարգ։