գլխավոր Աշխարհ Շվեդական նամականիշերի վրա կպատկերեն Գրետա Թունբերգին

Շվեդական նամականիշերի վրա կպատկերեն Գրետա Թունբերգին

18-ամյա բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի նկարը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշերի վրա: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է Postnord փոստային ընկերությունը:

Նամականիշի նկարի հեղինակը Հենինգ Թրոլբեկն Է: Այնտեղ Գրետան դեղին թիկնոցով կանգնած Է ժայռին՝ գույնզգույն ամպեռրով կապույտ երկնքի ֆոնին եւ նայում Է ծիծեռնակներին: Բացի Գրետայի նկարից, նոր նամականիշերի վրա նաեւ օգտագործված են Շվեդիայի բնության բուսական եւ կենդանական աշխարհի մոտիվներ:

Երեք նամականիշերի վրա կնշվի երկրի արեւմտյան ափի Գյոթեբորգ քաղաքը. այս տարի լրանում Է քաղաքի 400 տարին: Նամականիշերը վաճառքի կհավնեն 2021 թվականի հունվարի 14-ին, դրանց գինը կկազմի մեկ հատի համար 12 կրոն (1,4 դոլար):

Թունբերգը հայտնի Է որպես «Դպրոցական դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, շարժում, որը միավորել Է գլոբալ ջերմացման հիմնախնդրի նկատմամբ ոչ անտարբեր պատանիներին: Նա առաջադրվել Է 2019 եւ 2020 թվականների խաղաղության Նոբելյան մրցանակի, նչպես նաեւ նշվել Է մի շարք այլ պարգեւներով: Թունբերգը արժանացել Է «Տարվա մարդ» կոչման ըստ ամերիկյան Time հանդեսի վարկածի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: