գլխավոր Իրադարձային Մադրիդում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը` վերջին 76 տարվա կտրվածքով

Մադրիդում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը` վերջին 76 տարվա կտրվածքով

Մադրիդում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը գրանցվել է անցած 76 տարիների ընթացքում ամենացածր ջերմաստիճանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ AEMET օդերևութաբանական գործակալության տվյալներին հղումով:

Նշվում է, որ անցյալ շաբաթվա վերջին Մադրիդում տեղի ունեցած և 1971-ի ռեկորդը գերազանցող տասնամյակների աննախադեպ ձյան տեղումից հետո քաղաքում սառնամանիք է: Գիշերը քաղաքի որոշ հատվածներում ջերմաաստիճանն իջել է -10 աստիճանից էլ ցածր: Մասնավորապես, քաղաքի համալսարանական հատվածում գրանցվել է -10.3, իսկ «Բարախաս» օդանավակայանում`-13 աստիճան ցուրտ:

Երկրում նման ցածր ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 1945 թվականի հունվարի 16-ին: Այն կազմել է -10,1 աստիճան բուն քաղաքում: Բարախասում, որն այդ ժամանակ Մադրիդի մաս չէր կազմում,  -15 աստիճան ցուրտ է եղել:

Ակնկալվում է, որ չորեքշաբթի գիշերը մայրաքաղաքում նույնպես կգրանցվի -10 աստիճանի ցուրտ: AEMET-ի խոսնակ Ռուբեն դել Կամպոյի խոսքով՝  նման եղանակային պայմաններն «իսկապես աննախադեպ են»: