գլխավոր Քաղաքականություն ԵԽԽՎ նախկին պատգամավորը դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու համար

ԵԽԽՎ նախկին պատգամավորը դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու համար

Միլանի դատարանը ԵԽԽՎ-ում Իտալիայի նախկին ներկայացուցիչ Լուկա Վոլոնտենին դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու համար։

Նա մեղադրվում է իր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Լուկա Վոլոնտեն ադրբեջանցի երկու քաղաքական գործչից կես միլիոն եվրո է ստացել՝ քաղբանտարկյալների մասին զեկույցը խափանելու համար։