գլխավոր Գլխավոր Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հադրութում ադրբեջանցիների վայրագություններին

Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հադրութում ադրբեջանցիների վայրագություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում ադրբեջանցիները պղծում են հայկական մշակութային արժեքները։ Այս անգամ տեսանյութը Արցախի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութի շրջանի Առաքել գյուղից է։ Կադրերում երևում է` ինչպես են ադրբեջանցիները կոտրում խաչքարը։

«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը», – մակագրել է տեսանյութը Նաղդալյանը։

Հայ օգտատերերին բարկացրել է այս փաստը.

««ՅՈւՆԵՍԿՕ, հրավիրում ենք ձեր ուշադրությունը», «Վանդալները մնում են վանդալներ», «Նրանք շարունակում են պատերազմական հանցագործություններ կատարել»»,–գրում են նրանք։