գլխավոր Իրադարձային Չի կարելի բանակցությունների սեղանի շուրջ նստել կամազուրկ լաթի տեսքով. Արամ Գաբրիելյանով

Չի կարելի բանակցությունների սեղանի շուրջ նստել կամազուրկ լաթի տեսքով. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«Մի քանի մտքեր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ

1. Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ այդպիսի մակարդակի բանակցությունների համար՝ ոչ մենթալ, ոչ մտավոր մակարդակում և ոչ էլ հոգեպես: Ըստ էության սա չոբան է, որի գլխից պարբերաբար ընկնում է փափախը, երբ ինքը հայացքը վեր է բարձրացնում՝ բարձրահարկ շենքերին նայելու համար:

2. Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել, թե ինչ է ուզում, ու ինչ արդյունքներ են իրեն պետք: Գրելով՝ «Ես գնում եմ գերիների հարցը լուծելու, իսկ հետո կստորագրեմ Հայաստանով անցնող ճանապարհի մասին փաստաթուղթը», նա ոչ միայն բացեց խաղաքարտերը, այլև կտրեց իր դիրքերն ամրապնդելու բոլոր ուղիները: Բնականաբար, ադրբեջանցիները նրան փաստի առաջ են կանգնեցրել, իսկ խիզախություն՝ ասելու «չեն տա գերիներին, չի լինի փաստաթուղթ, ես չեմ ստորագրելու ու գնում եմ», Փաշինյանը չունի:

3. Չի կարելի բանակցությունների սեղանի շուրջ նստել կամազուրկ լաթի տեսքով, տարտամ քայլերով ու խամրած աչքերով:

4. Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի հզորներ, ենթադրենք, ինչպիսին օրինակ Պուտինն է, բայց մարդիկ, ովքեր ունեն էմոցիաներ ու մարդկային հասկացողություն, ովքեր նույնպես երեխաներ ունեն: Ահա խաղաթուղթդ՝ խոսիր գերիների մասին, ինչպես կխոսեիր երեխաներիդ մասին, այլ ոչ թե մռթմռթա ավերակի պես: Ով՝ ով, բայց Պուտինը կհասկանար ու կօգներ:

5. Փաշինյանը չլուծեց գերիների հարցը: Նա պետք է ինքը վերջապես հասկանա, որ սա նրա տեղը չէ: Նրանը չէ: Հավաքիր «Իմ քայլին», կայացրու որոշում: Հեռացիր: Չի կարելի այսպես խայտառակել երկիրը, եթե, իհարկե, դու այն քո հայրենիքն ես համարում: Ամաչելու ու կարմրելու առիթ մի տուր հայերին:

6. Ինչպես պատմում է «Արարատ Հայյաթ» հյուրանոցի սպասարկող անձնակազմը, Փաշինյանը հյուրանոց է մտել ուշ երեկոյան 20 րոպեով, զգեստափոխվել է և հեռացել: Նիկոլը խիստ ընկճված է եղել, ինչը սկզբունքորեն հասկանալի է: Նա պարտվել է, կորցրել այն ամենը, ինչ հնարավոր է: Նա հասկանում է, որ սա արդեն իր երկիրն ու իր հայրենիքը չեն: Նիկոլ, պետք է գոնե մեկ տղամարդկային քայլ անել»:

Աղբյուրը` 168.am