գլխավոր Իրադարձային Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստան բժիշկների խումբ է ժամանել մինչ եռակողմ...

Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ Հայաստան բժիշկների խումբ է ժամանել մինչ եռակողմ բանակցությունները

Մինչ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները Մոսկվան Երևան ու Բաքու բժիշկների հատուկ խմբեր է ուղարկել: Ռուսական «Կոմերսանտում» հրապարակված հոդվածում Անդրեյ Կոլեսնիկովը գրում է. «Ինչպես հայտնի է, բոլորը, ովքեր հանդիպում են Վլադիմիր Պուտինին անձամբ, պարտավոր են կարանտինում լինել: Պարոնայք Փաշինյանի ու Ալիևի դեպքում այդպես չեղավ»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույն լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ մի խումբ ռուս բժիշկներ են մեկնել երկու երկրներ Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ, սակայն ինչ նպատակով՝ Պեսկովը հրաժարվել է մանրամասնել:

Հիշեցնենք, որ օրերս այն մասին, որ ռուս բժիշկների հատուկ խումբը Մոսկվայից ժամանել է Երևան, հայտնել էր ինչպես WarGonzo նախագիծը, այնպես էլ ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրներին: