գլխավոր Հասարակություն Հայաստանում սպասվում է Կորոնովիրուսի երրորդ ալիք

Հայաստանում սպասվում է Կորոնովիրուսի երրորդ ալիք

Առաջիկայում կլինի կորոնավիրուսային համաճարակի իրավիճակի աշխուժացում։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալներ Գայանե Սահակյանը։

«Չնայած որ մեզ մոտ հակահամաճարակային միջոցառումներն ու խիստ սահմանափակումները շարունակվում են, միևնույն է, շփումները դեռ մեծ են, ու առաջիկայում մենք աշխուժացում կունենանք: Ինչ վերաբերում է վարակվածներին, մահաբերությունը նրանց մեջ կազմում է 1.8 տոկոսը, այս պահին փաստացի բուժման մեջ են գտնվում մոտ 8300 հիվանդ: Դեպքերն ավելի շատ գրանցվում են 55-60 տարեկանների, 30-35 տարեկանների շրջանում,իսկ երեխաների դեպքում` 0-5, 15-20 տարիքային միջակայքում»,- ասում է մասնագետը:

Ըստ նրա, եթե հաշվի առնենք ընդհանուր իրավիճակը ամբողջ աշխարհում, ապա այն դեռ համաճարակային առումով մնում է լարված:

«Մասնագետները կարծում են, որ երրորդ ալիքի հնարավորությունը չի բացառվում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, մեզ մոտ Ամանորի ժամանակ, նաև առաջ ու հետո նկատվում է համաճարակային իրավիճակի համեմատական կայունացում: Եթե համեմատենք վարակի վերարտադրման ցուցանիշը,  դա ակնհայտ կդառնա»,-ասում է Գայանե Սահակյանը:

Մասնագետը նաև նշեց, որ այժմ թեստերի խնդիր չկա, պարզապես վարակման դեպքերի նվազման ֆոնին դիմելիությունը պակասել է: