գլխավոր Գլխավոր Արցախի նախկին պաշտոնյաները խուճապ չեն տարածել, դա սուտ է․ ԱԱԾ նախկին պետ

Արցախի նախկին պաշտոնյաները խուճապ չեն տարածել, դա սուտ է․ ԱԱԾ նախկին պետ

ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը փաստացի հերքեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները խուճապային տրամադրություններ են տարածում։ Հենց սրանով էր Փաշինյանը բացատրում, որ հին գեներալներից մեկուսացրել է պատերազմից։

ԱԱԾ նախկին պետը նշեց, որ այդ ինֆորմացիան ստանալու և տեղեկատվությունը ճշտելուց հետո, պարզվեց, որ ճիշտ հակառակն է։

«Տվյալները վկայում էին Հակառակը։ Նախկին հրամանատարները, գեներալները, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը։ Այդ մարդիկ ամեն ինչ անում էին իրենց ներուժը ներդնելու, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մասով։ Հատկապես ուզում եմ նշել Վիտալի Բալասանյանի դերը, որի աշխատանքը մեզ շատ տեսանելի է»,- ասել է Համբարձումյանը։

Նրա խոսքով, հենց նա է առաջարկել վարչապետին Վիտալի Բալասանյանի վրա կոնկրետ խնդիրներ դնել, քանի որ նա մեծ հեղինակություն էր վայելում զինվորականների շրջանում։ Բայց դրանից հետո դեպքերը զարգացան էնպես, որ արագ հանգուցալուծում եղավ։