գլխավոր Գլխավոր Մենք չէինք հասկանում՝ ինչու Փաշինյանը չի կանգնեցնում պատերազմը․ Սկանդալայնին հայտարարություն ԱԱԾ նախկին...

Մենք չէինք հասկանում՝ ինչու Փաշինյանը չի կանգնեցնում պատերազմը․ Սկանդալայնին հայտարարություն ԱԱԾ նախկին պետից

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, որն այդ պաշտոնում եղել է պատերազմի օրերին, 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել։

Մասնավորապես, նա ասել է, որ նրա հեռանալու պատճառներից մեկն այն է, որ չէր հասկանում, թե ինչու Փաշինյանը չի ձգտում կանգնեցնել պատերազմը։ Ու այդ ամենը չնայած այն բանին, որ ԱԱԾ-ն ու ԳՇ-ն ամենօրյա ռեժիմով նրան զեկուցում էին սարսափելի կորուստների ու մարտի դաշտում կրած մեր անհաջողությունների մասին։

«Խոսքը հրադադարի մասին չէ, այլ պատերազմը ավարտելու ու բանակցությունների սեղանին նստելու մասին։ Մենք չէինք հասկանում, թե ինչու նա չի կանգնեցնում պատերազմը, ինչ նպատակներ են հետապնդվում»։