գլխավոր Իրադարձային Փաշինյանը համագործակցում է մեր թշնամիների հետ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Փաշինյանը համագործակցում է մեր թշնամիների հետ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Հողատու դավաճանը պետք է հեռանա, որ մենք կարողանանք ազատ ապրել մեր հայրենիքում, որովհետև ինքը մեզնից խլել է մեր պետությունը, մեր պայքարը։ Նիկոլը պետք է հեռանա, որ մեր հայրենիքն ապագա ունենա։ Այս մասին Նիկոլ Փաշինայնի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում  Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։

«Նիկոլ Փաշինյանը, համագործակցելով մեր թշնամիների հետ, ուղղակի հողին հավասարեցրեց մեր պայքարը, մեզնից խլեց մեր պատմությունը, մեր պատիվը, մահվան դատապարտեց մեր հերոս գեներալներին, հետապնդեց մեր երկրի արժանապատիվ նախագահներին։ Մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև նա կհեռանա։ Մենք չենք կարող Հայասատնում ունենալ ղեկավար, որը համագործակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-ասաց  քաղաքացին։

Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իրենք հասկացել են, որ  դրա նպատակն այն է, որ հողեր զիջվեն նաև Հայաստանից։

«Մենք այսօր տեսնում ենք, որ վտանգվում է Շուռնուխը՝ 12 տուն հանձնվում է։ Տեսնում ենք, որ թուրքերը Հայաստանը սարքել են «բոստանի ճամփա»․ ուր ուզում, մտնում են, ինչ ուզում, խլում են։ Այս պայքարն իշխանության համար չէ, հայրենիքի համար է։ Սա նվազագույնն է, որ պետք է անի մարդը, ում համար Հայաստանը թանկ է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների տարբեր խմբեր անհնազանդության ակցեինար իրականացրին՝ փակելով Երևանի տարբեր փողոցները։