
Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշումը և ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ։ Մանվել Փարամազյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Նրա խոսքով, կա քաղաքական որոշում՝ ձերբակալել բոլոր ընդդիմադիրներին, սակայն դատարաններն իրենց բարձունքի վրա են։ Դատարանի բակում Քաջարանի քաղաքապետին դիմավորեցին ծափահարություններով։