գլխավոր Հասարակություն Մոտ օրերս կլինի գերիների փոխանակման երկրորդ փուլը

Մոտ օրերս կլինի գերիների փոխանակման երկրորդ փուլը

Վարչապետն այսօր հանդիպել է գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ. շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում. դա օրերի հարց է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ խոսքը այն գերիների մասին է, որոնք ադրբեջանական կողմը հաստատել է, որ կան իր մոտ. «Բայց մենք ողջամիտ կասկած ունենք, որ կան ավելի մեծ թվով գերիներ: Գիտեք, որ մեր ներկայացված ցանկից, Կարմիր խաչից գնացել ու տեսել են, թե քանի գերի կա այնտեղ: Հիմա քննարկվում է երկրորդ մասի վերադարձը»:

Նազելի Բաղդասարյանի խոսքով, երկրորդ փուլում վերադարձողների թիվն էական պակաս կլինի: