գլխավոր Գլխավոր Շուշիի շրջանում ադրբեջանցիներն առաջ են եկել. Հայկ Խանումյան

Շուշիի շրջանում ադրբեջանցիներն առաջ են եկել. Հայկ Խանումյան

ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին հայտնել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

«Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։

Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- գրել է Խանումյանը։