գլխավոր Իրադարձային Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիր

Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիր

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի հետ։ 

Եզրափակիչում Ամոյանը պարտվեց մրցակցին։ Գրանցվեց 1-1 հաշիվը։ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նվաճում է արծաթե մեդալ։

Քիչ անց բրոնզե մեդալի համար 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսի հետ։