գլխավոր Իրադարձային Հոբրոն հաղթեց սեփական հարկի տակ, Բաբայանը՝ գոլի հեղինակ

Հոբրոն հաղթեց սեփական հարկի տակ, Բաբայանը՝ գոլի հեղինակ

Դանիայի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 15-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ առավելության հասավ «Վենդյուսելի» նկատմամբ 3:1 հաշվով:

«Հոբրո»-ի կազմում խաղի 17-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը:

Այս հաղթանակից հետո «Հոբրոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 20 միավոր:

Այս գոլը 6-րդն էր Բաբայանի համար այս մրցաշրջանում անցկացրած 9 խաղերում։