
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 820 փախստականներ վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 825 մարդ է տեղափոխվել: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, հայտնում է РИА Новости-ն: