գլխավոր Գլխավոր Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. Mediaport

Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է, որ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:

Հիշեցնենք, որ մենք արդեն հայտնել էինք, որ այս դիրքերից նահանջելու հրաման եղել է հայկական կողմից, հակառակ դեպքում ՊՆ-ը չի աջակցելու կամավորներին:

Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ պնդում է, որ պետք է բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: