
Իրադրությունը կայունացել է Արցախի Հադրութի շրջանի երկու գյուղերի տարածքում, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարի ռեժիմը, ասել է ԼՂ հակամարտության գոտում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Դեկտեմբերի 11-ին, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում խախտվել է հրադադարի ռեժիմը, որը կասեցվել է ռուսական խաղաղապահ զորամիավորման գործողությունների արդյունքում: Ներկայումս իրավիճակն այս տարածքում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և պահպանում են փոխհարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», – ասել է Մուրադովը: